Անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ՝ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի 237 հա տարածքում,
Աճեցվել է 250 հազար հատ փակ արմատային համակարգով տնկանյութ,
Հիմնադրվել է 5 հա տնկարան,
Հիմնադրվել է 6 ժամանակակից ջերմոցային համալիր,
Հաստատվել են Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի
«Սիսիանի անտառտնտեսություն», «Ճամբարակի անտառտնտեսություն» և «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառկառավարման պլանները,
Անտառամերձ բնակավայրերում բնակվող 14 410 շահառուի տրամադրվել է 80 093 խմ թափուկ վառելափայտ,
Անտառային կոմիտեում ապահովվել է հասանելիություն կադաստրային գեոպորտալ համակարգին,
Ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ 4440 հա անտառածածկ տարածքում,
Աշխատանքներ, որոնց արդյունքում շուրջ 47%-ով նվազել են ապօրինի ծառահատումները,
Անտառային տարածքների վարձակալության 17 պայմանագրերի կնքում,
Մի շարք արդյունավետ հանդիպումներ՝ ինչպես միջազգային, այնպես էլ տեղական կառույցների հետ։