Նորություններ
-
10 փետրվար 2023
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել շրջակա միջավայրին առնչվող օրենքների նախագծերի փաթեթը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ փետրվարի 10-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
-
9 փետրվար 2023
Շարունակում է աճել էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը Հայաստանի Հանրապետություն
Շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու, արտանետվող գազերի քանակը կրճատելու և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների օգտագործումը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը վարում է էլեկտրամոբիլների զարգացմանն ուղղված քաղաքականություն, այդ թվում՝ շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների մասով։
-
8 փետրվար 2023
Հաստատվել են 2023-ին Հայաստանի ջրածածկ տարածքներում սիրողական ձկնորսությամբ զբաղվողների համար թույլատրելի չափաքանակն ու որսի ժամկետը
Շրջակա միջավայրի նախարարի հրամանով հաստատվել են 2023-ին Հայաստանի ջրածածկ տարածքներում սիրողական ձկնորսությամբ զբաղվողների համար թույլատրելի չափաքանակն ու որսի ժամկետը
-
8 փետրվար 2023
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է՝ ոլորտային մի շարք միջոցառումների մասնակցելու նպատակով։
-
7 փետրվար 2023
Կյանքից հեռացել է բուսաշխարհագետ, Կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Բալոյանը
Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է բուսաշխարհագետ, Կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Բալոյանը։
Շրջակա միջավայրի նախարարության անունից վշտակցություն և զորակցություն ենք հայտնում պարոն Բալոյանի ընտանիքի անդամներին և գործընկերներին։