2023թ․ փետրվարի 2-ը խոնավ տարածքների համաշխարհային օրն է: 1971թ․ փետրվարի 2-ին Իրանի Ռամսար քաղաքում ստորագրվեց ‹‹Միջազգային կարևոր նշանակություն ունեցող խոնավ տարածքների, հատկապես որպես ջրային թռչունների բնակավայր›› Ռամսարի կոնվենցիան:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 2021թ․ 75/317 բանաձևով պաշտոնապես հաստատեց փետրվարի 2-ը որպես Խոնավ տարածքների համաշխարհային օր։
Հայաստանը Ռամսարի կոնվենցիային է միացել 1993թ-ին և այսօր ունի երեք Ռամսարի տարածք՝ Սևանա լիճը, Արփի լիճը և Խոր Վիրապի ճահիճը:
Ի՞նչ է նշանակում խոնավ տարածք և ինչո՞վ են դրանք կարևոր և գրավիչ մեր և միջազգային հանրության համար: Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում դրանց պահպանության համար:
Այս հարցերի շուրջ քննարկումը տեղի կունենա Երևանի Օրհուս կենտրոնում՝ փետրվարի 2-ին ժամը 14։00-ին,
Զեկուցող՝ Հայաստանում Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող, կենսաբանական գիտությունների դոկտոր Կարեն Ճենտերեճյան։
Հասցե՝ Չարենց փ. 46
Էլ.փոստ՝ info@aarhus.am
011-818-559