Հարգելի գործընկերներ
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ ս.թ. հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, նախարարությունում կազմակերպվում է քննարկում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Սևան մասնաճյուղի Ախթամար տեղամասում սոճենի (անտառային) տեսակի ծառերի մոտ հայտնաբերված անհայտ ծագման հիվանդության խնդրով մտահոգ բնապահպանների, հասարակական կազմակերպությունների, գիտական հանրույթի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպմանը մասնակցելու է նախարար Հակոբ Սիմիդյանը:
Հաշվի առնելով խնդրի ահագնացող ծավալները և հրատապ լուծման պահանջը՝ նախարարի հետ համակողմանի կքննարկվի խնդիրը և դրա լուծման ուղիներ կմշակվեն։
Խնդրում ենք Ձեր (ներկայացուցչի) մասնակցությունը հաստատել հետադարձ նամակով կամ զանգահարելով +374 11 818 559 համարով՝ նշելով մասնակցի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն։
Տեղեկացնում ենք, որ սոճիների չորացումը նկատվել է 2017 թվականից: Հիվանդությամբ վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի: Այս գործընթացին զուգահեռ տվյալ օջախներում խաթարվել է նաև սոճիների բնականոն վերաճը: