2023 թվականի օգոստոսի 7-ից 18-ը «Ազգային մակարդակում կոնվենցիայի կողմ երկրների ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների ամրապնդում ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի ընդլայնված մոնիթորինգի և հաշվետվողականության ուղղությամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցների համար կազմակերպվել է 40 ժամյա դասընթաց երկրատեղեկատվական համակարգեր (GIS) թեմատիկայով։
Դասընթացավարներ Արմեն Աջամօղլյանի և Արթուր Սարգսյանի կողմից իրականացվել են տեսական և գործնական պարապմունքներ։ Դասընթացի վերջում բոլոր մասնակիցները գործնական պարապմունքի շրջանակներում կատարել են մի շարք աշխատանքներ. նոր շեյփֆայլերի ստեղծում և խմբագրում, տեղագրական քարտեզների և այլ քարտեզների գեոկապակցում, վերջնական քարտեզի կազմում և ձևավորում։
Դասընթացի ավարտին բոլոր 11 մասնակիցներին տրվել են դասընթացին մասնակցության հավաստագրեր։