ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.09.2023
Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչություն

Վարչության պետի պարտականությունները կատարող՝ Լիանա Փափախչյան, 
վարչության գլխավոր մասնագետ՝ Արամ Սայադյան, 
վարչության ավագ մասնագետ՝ Թագուհի Շահինյան։
 
Վարչության հիմնական գործառույթներն են՝

  • Քիմիական նյութերի, թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման ոլորտում քաղաքականության ու ռազմավարությունների մշակումն ու իրականացումը,
  • թափոնների պետական հաշվառմանը մասնակցությունը,
  • քիմիական նյութերի և թափոնների կառավարման ոլորտին վերաբերող իրավական ակտերի մշակումը,
  • Հայաստանի Հանրապետության տարածքում առաջացող արտադրական ու սպառման թափոնների` ըստ վտանգավորության աստիճանի դասակարգումը,
  • թափոնների գոյացման և դրանց վնասակար ազդեցության նվազեցման քաղաքականության մշակումն ու իրականացումը, շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից թափոնների շահավետ օգտահանման, օգտագործման աստիճանակարգության քաղաքականության մշակումը և իրականացումը,
  • վարչության իրավասությունների սահմաններում այլ մարմինների կողմից մշակված և Նախարարության համաձայնեցմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունների և առարկությունների տրամադրումը,
  • շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության շրջանակներում վարչության գործառույթների մասով մասնագիտական կարծիքի ապահովումը,
  • քիմիական նյութերի և թափոնների կառավարման ոլորտում միջազգային կոնվենցիաներով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման համակարգումը,
  • Վարչության կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ` https://bit.ly/44Ej1fF