ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.10.2023
Սերգո Աթանեսյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն
որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սերգո Աթանեսյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարության   գլխավոր քարտուղար: