Նոյեմբերի 23-ին «ԵՄ կլիմայի համար» ՄԱԶԾ-ԵՄ և «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» (CBIT) ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրերի շրջանակում կայացել է «Փարիզյան համաձայնագրի ներքո կլիմայի փոփոխության չափումների, հաշվետվայնության և հավաստագրման համակարգի խնդիրները. «Էներգետիկա» սեկտոր» խորագրով աշխատաժողովը:
Աշխատաժողովի նպատակն էր շահառուներին ներկայացնել Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումների Չափումների, հաշվետվայնության և հավաստագրման (ՉՀՀ) համակարգի ներդրման ճանապարհային քարտեզը, ինչպես նաև Հայաստանի 2021-2030թթ. Ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրագործման առաջընթացի գնահատման շրջանակում քննարկել «Էներգետիկա» սեկտորում, որպես հիմնական արտանետող սեկտոր, մեղմման քաղաքականությունների ու միջոցառումների ընտրության սկզբունքները:
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը, ովքեր ընդգծել են չափումների, հաշվետվայնության և հավաստագրման կայուն համակարգի անհրաժեշտությունը Փարիզյան համաձայնագրի ներքո երկրի հանձնառությունների իրականացման ուղղությամբ առաջընթացի գնահատման, ինչպես նաև պատշաճ հաշվետվողականության իրագործման և էներգետիկ ոլորտում կլիմայական հարցերի ներկառուցման առումով:
Կարևորվել է նաև վերականգնվող, այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացմումը Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման և երկրի էներգետիկ ինքնաբավությանը նպաստելու առումով:
Միջոցառմանը ներկա են գտնվել և առցանց մասնակցել Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՇՄՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, Վիճակագրական կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, հասարակական կազմակերպությունների և ՄԱԶԾ ավելի քան 30 ներկայացուցիչ:
