Նորություններ
-
27 մարտ 2024
Հանրային քննարկման հրավեր
Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականության ապահովման նպատակով օրենսդրական նախագծերի վերաբերյալ hանրային քննարկման հրավեր։
-
26 մարտ 2024
Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի և Կովկասի բնության հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց
Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունն՝ ի դեմս նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն՝ ի դեմս տնօրեն Սարգիս Աղայանի և Կովկասի բնության հիմնադրամն՝ ի դեմս գործադիր տնօրեն Էլիզաբեթ Մեսսուդի կնքել են համագործակցության հուշագիր՝ ԿԲՀ-ի կողմից աջակցություն ստացող ՀՀ ԲՀՊՏ-ներում կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման երկարաժամկետ համագործակցության նպատակով։
-
26 մարտ 2024
Կգործարկվի արտադրողի ընդլայնված պատասխանատվության օրենսդրությունը
Հայաստանում շուտով կգործի արտադրողի ընդլայնված պատասխանատվության օրենսդրություն։ Քաղաքացիներին նախատեսվող օրենսդրական բարեփոխումների և համակարգի ներդրման մանրամասներին իրազեկելու նպատակով մեկնարկում ենք Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման վերաբերյալ առավել հաճախ հնչող հարցերի շարք։
-
26 մարտ 2024
Եղանակի կանխատեսման ավտոմատ հաղորդման ծառայությունն այսուհետ հասանելի է
Հարգելի քաղաքացիներ, այսուհետ հանրապետությունում տվյալ և հաջորդ օրվա եղանակի կանախատեսումները, սպասվող վտանգավոր երևույթների վերաբերյալ նախազգուշացումները կարող եք ստանալ՝ զանգահարելով Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսահամարներից և բոլոր բջջային օպերատորներից 1-86 կարճ հեռախոսահամարին:
-
26 մարտ 2024
Հանդիսավոր կերպով նշվեց Օդերևութաբանության համաշխարհային և ՀՀ Օդերևութաբանի օրը
Մարտի 25-ին կայացել է Օդերևութաբանության համաշխարհային օրվան և Հայաստանի Հանրապետությունում անտառագետի, ջրաբանի, օդերևութաբանի օրերին նվիրված հանդիսավոր նիստ, որի ընթացքում ամփոփվել են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2023 թվականի գործունեության արդյունքները։