ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.03.2024
Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի և Կովկասի բնության հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունն՝ ի դեմս նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն՝ ի դեմս տնօրեն Սարգիս Աղայանի և Կովկասի բնության հիմնադրամն՝ ի դեմս գործադիր տնօրեն Էլիզաբեթ Մեսսուդի կնքել են համագործակցության հուշագիր՝ ԿԲՀ-ի կողմից աջակցություն ստացող ՀՀ ԲՀՊՏ-ներում կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման երկարաժամկետ համագործակցության նպատակով։
Հաշվի առնելով, որ Շրջակա միջավայրի նախարարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ու բնական պաշարների բանական օգտագործման, այդ թվում՝ կենդանական ու բուսական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, ինչպես նաև շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը,   ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն իրականացնում է արժեքավոր հիմնարար և կիրառական ուսումնասիրություններ Հայաստանի Ֆաունայի վերաբերյալ, ներառյալ՝ էկոհամակարգերի և ՀՀ Կարմիր   գրքային, էնդեմիկ տեսակների հետազոտություն և մոնիթորինգ, իսկ Կովկասի բնության հիմնադրամը հանդիսանում է Գերմանիայի օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնված և գործող հիմնադրամ, որն օժանդակում է Հայաստանի կենսաբազմազանության պահպանությանը, մասնավորապես բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանմանն ու զարգացմանը, կողմերը հույս են հայտնել, որ համագործակցությունը կնպաստի ոլորտի զարգացմանը և կաջակցի երկրի կենդանական հարստության պահպանությանն ուղղված գործողություններին։