Նորություններ
-
3 ապրիլ 2024
Մեկնարկում է Սևանա լճի հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին նվիրված իրազեկման արշավը
Հարգելի քաղաքացիներ,
Սևանա լճի մասին հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, էկոլոգիական գիտակցության ձևավորմանը նպաստելու և Սևանա լճի հանդեպ վերաբերմունքի ու վարքագծի փոփոխմանն ուղղված գործիքակազմի մշակման ու կիրառման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում մեկնարկում է իրազեկման արշավ՝ ներկայացնելով թեմատիկ ինֆոգրաֆիկներ և անիմացիոն հոլովակներ նվիրված Սևանա լճի հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին:
-
2 ապրիլ 2024
Շրջակա միջավայրի նախարարությունը և «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը համագործակցության հուշագիր կնքեցին
Բնապահպանական խնդիրների շուրջ հանրության իրազեկվածությունը բարձրացնելու և համատեղ ջանքերով էկոլոգիական վարքագծի ձևավորմանը նպաստելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը և «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը համագործակցության հուշագիր կնքեցին:
-
1 ապրիլ 2024
Հաճա՞խ եք լսել Էներգաարդյունավետութան մասին
Հաճա՞խ եք լսել Էներգաարդյունավետութան մասին, բայց ամբողջապես չե՞ք պատկերացնում՝ ինչ է դա:
Առաջարկում ենք դիտել տեսանյութը` հասկանալու Ձեր տունը կամ բնակարանը էներգաարդյունավետ դարձնելու քայլերը:
-
1 ապրիլ 2024
Ապրիլի 1-ին նշվում է Թռչունների միջազգային օր
Ապրիլի 1-ը բնապահպանական օրացույցում նշվում է որպես Թռչունների միջազգային օր: Օրը նշանավորելը նպատակ ունի նպաստել թռչունների բազմազանության ու թվաքանակի պահպանությանը:
-
30 մարտ 2024
Աշխարհն նշում է Առանց թափոնների համաշխարհային օրը
2022 թվականի դեկտեմբերի 14-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան իր յոթանասունյոթերորդ նստաշրջանում ընդունեց բանաձև՝ մարտի 30-ը հռչակելու որպես զրոյական թափոնների միջազգային օր, որը նշվում է ամեն տարի` նպատակ ունենալով հանրության ուշադրությունն հրավիրել թափոնների արդյունավետ կառավարման, դրանց վերամշակման անհրաժեշտության խնդրի վրա և ցույց տալ այդ խնդրի լուծման ուղիները։