ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.03.2024
Հանրային քննարկման հրավեր

Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականության ապահովման նպատակով օրենսդրական նախագծերի վերաբերյալ hանրային  քննարկման հրավեր։
Շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատներին, բնապահպանական, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներին հրավիրում ենք  «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկման։ 
Նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/7055 
Հանրային քննարկումը կկայանա սույն թվականի մարտի 29-ին  ժամը 14:30, ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, 5-րդ հարկ, նիստերի դահլիճ։
Մասնակցել ցանկացողները կարող են իրենց հայտերն ուղարկել press@env.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն,ազգանուն, կազմակերպության անուն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե։
Լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 011 818 559 հեռախոսահամարով։
Ակնկալում ենք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքացիների և այլ շահագրգիռ անձանց ակտիվ մասնակցություն։