ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.04.2024
Մեկնարկում է Սևանա լճի հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին նվիրված իրազեկման արշավը

Հարգելի  քաղաքացիներ, 
Սևանա լճի մասին հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, էկոլոգիական գիտակցության ձևավորմանը նպաստելու և Սևանա լճի հանդեպ վերաբերմունքի ու վարքագծի փոփոխմանն ուղղված գործիքակազմի մշակման ու կիրառման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում մեկնարկում է իրազեկման արշավ՝ ներկայացնելով թեմատիկ ինֆոգրաֆիկներ և անիմացիոն հոլովակներ նվիրված Սևանա լճի հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին: 
Ձեզ ենք ներկայացնում շարքի առաջին ինֆոգրաֆիկան, որն անդրադառնում է Սևանա լճի հիմնախնդիրներին և դրանց ծագման աղբյուրենրին։
Հետևե՛ք և միացե՛ք բնապահպանական իրազեկումների շարքին՝ ձեր ներդրումը բերելով Հայաստանում բնապահպանական իրավիճակի բարելավմանը։
 «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի Կառավարության ֆինանսական աջակցությամբ, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ որպես ECOServe ծրագրի մաս, և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: