ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.04.2024
Ապրիլի 1-ին նշվում է Թռչունների միջազգային օր

Ապրիլի 1-ը բնապահպանական օրացույցում նշվում է որպես Թռչունների միջազգային օր: Օրը նշանավորելը նպատակ ունի նպաստել թռչունների բազմազանության ու թվաքանակի պահպանությանը:
1906 թ-ի ապրիլի 1-ին ստորագրվել է «Թռչունների պահպանության մասին» միջազգային կոնվենցիան: Իսկ Թռչունների միջազգային օրը սկսել են նշել ԱՄՆ-ում 1984թ-ից, և այն արագ տարածվել է ամբողջ աշխարհով:
Հայաստանի բնապահպանական օրացույցում ևս առկա է այս տոնը:
Աշխարհում գոյություն ունեն շուրջ 9800 տեսակի թռչուններ: Հայաստանը իր փոքր տարածքի համեմատ բավականին հարուստ թռչնաշխարհ ունի: մեր երկրի սահմաններում հայտնաբերված և ուսումնասիրված են շուրջ 376 տեսակի  թռչուններ։
Հանրապետության թռչնաշխարհի կազմում թեպետ բացակայում են էնդեմիկ տեսակներ, սակայն մի քանի տասյնակ կիսաանապատային ու ալպյան ձևեր գնահատվել են որպես կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված կամ խոցելի  թռչնատեսակներ։
Լուսանկարները՝ Berta Photography