Նորություններ
-
12 դեկտեմբեր 2023
Կայացավ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
2023 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ֆինանսավորմամբ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի նիստը։
-
11 դեկտեմբեր 2023
Մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում
-
8 դեկտեմբեր 2023
Կայացել է Հայաստանում հողերի դեգրադացման կանխմանն ուղղված դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի նիստը
Կայացել է «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
-
8 դեկտեմբեր 2023
Կգործեն օզոնային շերտի պահպանության նոր կարգավորումներ
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության ու Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի եւ դրանց անդամ պետությունների միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ճանապարհային քարտեզով, որն այդ համաձայնագրի ստորագրման արդյունք է, ամրագրված կանոնակարգով օզոնային շերտը քայքայող նյութերը վերականգնելու պարտավորություններ պետք է սահմանվեն 2024 թվականից, ինչը նշանակում է, որ նոր հասկացությունները պետք է արտացոլվեն «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում:
-
7 դեկտեմբեր 2023
Էկոկրթական աշխատարան՝ «Երկրորդ կյանք թափոնին»
Սիրելի քաղաքացինե՛ր,
Դեկտեմբերի 15-ին ժամը 15։30-ին Հայաստանի բնության պետական թանգարանը ստեղծագործական միտք ու երևակայություն ունեցող դպրոցականներին և երիտասարդներին սիրով հրավիրում է մասնակիցը դառնալու «Երկրորդ կյանք թափոնին» հետաքրքիր միջոցառմանը։