17.04.2024
Ներկայացվել է «Հայաստան, որը չենք տեսել» բնապահպանական ֆիլմը
Ապրիլի 16-ին Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ Հայ-ռուսական համալսարանի դահլիճում հանրային ցուցադրման ներկայացվեց լուսանկարիչ, կենսաբան Հրաչ Ղազարյանի հեղինակային «Հայաստան, որը չենք տեսել» բնապահպանական ֆիլմը։
Ֆիլմի ցուցադրմանը ներկա էին նախարարության աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ֆիլմն Արարատյան դաշտի թռչնաշխարհի եզակի թռչնատեսակների, դրանց կենսակերպի և սպառնացող վտանգների մասին է:
Ֆիլմը նկարահանվել է «Աֆրիկյան-Եվրասիական չվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագրի շրջանակներում, «Բիոտոպ» և «Բրդլինքս» հասարակական կազմակերպությունների կողմից։