Հայաստանը կարդիականացնի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը և կհամապատասխանեցի միջազգային չափանիշներին։
Երևանի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ մթնոլորտային օդում դեկտեմբերի 3-9-ը ընկած ժամանակահատվածում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է 1․1-3․1 անգամ։ Ծծմբի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունները այդ ժամանակահատվածում չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտնեց Շրջակա միջավայրի նախարարության մթնոլորտային քաղաքականության վարչության պետ Արփինե Փանոյանը՝ ՝ ընդգծելով, որ hանրապետության տարածքում օդի աղտոտվածությունը դեկտեմբերի սկզբից գտնվում է թույլ արտահայտված ցածր ճնշման ազդեցության գոտում։ Այդ երևույթը հիմնականում պայմանավորված է այդ օրերին Արարատյան գոգավորությունում ձևավորված սառը օդի լճացմամբ։ Թեպետ մթնոլորտի վիճակը նոյեմբերի վերջի համեմատությամբ որոշակիորեն կայունացել է, խնդիրը ամբողջությամբ չի վերացել։ Փոշուց աղտոտվածության հիմնական պատճառը տեղումների բացակայությունն էր, ինչը հատկապես զգալի էր մայրաքաղաքում։
Ամբողջական հարցազրույցը՝ https://armenpress.am/hy/article/1237349
