Նորություններ
-
1 սեպտեմբեր 2025 Ի պատասխան փորձագետ Այսեր Ղազարյանի «Սևանա լիճը կրկին ծաղկել է» ֆեյսբուքյան գրառման Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում։ Եթե վերջին տարիներին Սևանի կանաչումը (ծաղկումը) անդադար կրկնվող երևույթ էր, ապա 2024-2025 թվականներին այդ պրոցեսը գտնվում է բավականին ցածր մակարդակի վրա։
-
31 օգոստոս 2025 Այսօր Սևանա լճի օրն է Արդեն քսանվեց տարի է, ինչ օգոստոսի վերջին կիրակին Հայաստանում նշվում է որպես Սևանա լճի օր։ Այս օրը հիշեցնում է, որ Սևանը մեր երկրի խոշորագույն քաղցրահամ ջրային պաշարն է, էկոլոգիական հավասարակշռության առանցքային բաղադրիչը և ազգային անվտանգության կարևոր գործոն։
-
31 օգոստոս 2025 ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ 2025 թվականի օգոստոսի 29-ին համացանցում հրապարակվել է Գեղամա լեռնավահանի Աժդահակ լեռան Կարմիր Կատար խառնարանային լճից կատարվող ենթադրյալ ապօրինի ջրառի վերաբերյալ տեսանյութ։
-
29 օգոստոս 2025 Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի (ՌՎԻ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լաուրա Միլնի հետ Հանդիպմանը մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանման ներկայացուցիչներ և Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգողը։
-
29 օգոստոս 2025 Վահե Դավթյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Դավթյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։