Նորություններ
-
14 հունվար 2026
Ներկայացվել է կլիմայական համարձակ գործողություններին, նորարարական տեխնոլոգիաներին և կայուն զարգացմանը միտված առաջատար նախաձեռնությունները
«Աբու Դաբիի կայունության շաբաթ»–ի (Abu Dhabi Sustainability Week – ADSW 2026) շրջանակում կազմակերպվել է միջազգային ցուցահանդես, որտեղ ներկայացված են կլիմայական համարձակ գործողություններին, նորարարական տեխնոլոգիաներին և կայուն զարգացմանը միտված առաջատար նախաձեռնություններ աշխարհի տարբեր երկրներից։
-
13 հունվար 2026
ԱՄԷ Շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների նախարար Դոկտոր Ամնա Ալ Շամսիի հրավերով Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Աբու Դաբիի կայունության շաբաթ»–ին
ADSW-ը համաշխարհային նշանակության ամենամյա նախաձեռնություն է, որի շրջանակում պետությունների ղեկավարներ, համաշխարհային առաջնորդներ, բարձրաստիճան քաղաքական գործիչներ, տեխնոլոգիական նորարարներ և կայունության ոլորտի ապագա առաջնորդներ կքննարկեն կայուն զարգացման, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և բնապահպանական առաջընթացը՝ համադրելով քաղաքական կամքը, նորարարական լուծումները և միջազգային համագործակցությունը։
-
13 հունվար 2026
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է
Ուշադրություն
Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 13-ին կեսօրից հետո դեպի երեկո, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտում ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի լույս 14-ի գիշերը ողջ հանրապետությունում ձյան տեսքով։
-
13 հունվար 2026
Հանրապետությունում հունվարի 14-16-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով
Հանրապետությունում հունվարի 14-16-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով
-
12 հունվար 2026
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Աբու Դաբի՝ «Աբու Դաբիի կայունության շաբաթ» համաժողովին մասնակցելու նպատակով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը 2026 թվականի հունվարի 12-15-ը գործուղվել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու «Աբու Դաբիի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week – ADSW) խորագրով միջազգային համաժողովին: