Նորություններ
-
23 հուլիս 2024 2024-ի «Sevan Startup Summit»-ը՝ «Սևան» ազգային պարկի տարածքում Հուլիսի 21-ից 27-ը «Սևան» ազգային պարկի տարածքում անցկացվում է «Sevan Startup Summit» ամենամյա վրանային բիզնես ֆորումը, որն ամբողջ աշխարհից իր շուրջ է համախմբում նորարար ստարտափների, ձեռներեցների, ներդրողների և մենթորների:
-
23 հուլիս 2024 Բնության զարդը՝ Կովկասյան ընձառյուծը, հայտնվել է նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի թակարդներում Կովկասյան ընձառյուծը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կարմիր ցուցակում «կրիտիկական» կարգավիճակով: Ընձառյուծը Հայաստանի խորհրդանիշներից մեկն է։ Որպես իմաստության և հզորության խորհրդանիշ՝ այն պատկերված է հինավուրց քանդակների և նկարների վրա:
-
23 հուլիս 2024 «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ԲՀՊՏ-ում արձանագրվել է երկար սպասված էգ ընձառյուծը Ընձառյուծի պահպանության ծրագրի շրջանակում՝ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի աշխատակիցների հետ համատեղ ջանքերով՝ տարիներ ի վեր իրականացվող աշխատանքներն տվել են նման արդյունք։
-
23 հուլիս 2024 Լրագրողական շրջայց «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի հետ համատեղ հուլիսի 19-ից 20-ը Լոռու և Տավուշի մարզերում կազմակերպվել էր լրագրողական շրջայց։
-
22 հուլիս 2024 «Խոր Վիրապ» պետական արգելավայր Արգելավայրն ստեղծվել է 2007 թվականին՝ ՀՀ Կառավարության հունվարի 25-ի N 975-Ն որոշմամբ, 50,28 հա տարածքում։ Գտնվում է Արարատի մարզում։ Այն ջրաճահճային տարածք է և ընդգրկված է «Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին, հատկապես` որպես ջրային թռչունների բնակավայր» Ռամսարի կոնվենցիայի միջազգային նշանակության ճահճային տարածքների ցանկում։