Նորություններ
-
15 օգոստոս 2024 Երկարաձգվել է սնդիկի հավելիչով արտադրանքի ներմուծման և արտահանման արգելքը Գործադիրի օգոստոսի 15-ի որոշմամբ վեց ամիս ժամկետով երկարաձգել է Հայաստանի Հանրապետություն սնդիկի հավելիչով ապրանքների ներմուծման և հանրապետությունից դրանց արտահանման արգելքը։
-
15 օգոստոս 2024 Հրավիրվում են գիտական աստիճան ունեցող փորձագետների օժանդակելու «Կլիմայի փոփոխություն և քաղաքներ» զեկույցի մշակման աշխատանքներին Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խորհուրդը (ԿՓՓՄԽ) հրավիրում է գիտական աստիճան ունեցող փորձագետների օժանդակելու «Կլիմայի փոփոխություն և քաղաքներ» զեկույցի մշակման աշխատանքներին։
-
15 օգոստոս 2024 Սաևնա լճի մակարդակը 21սմ-ով բարձր է նախորդ տարվա համեմատ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ Սևանա լճի մակարդակը սույն թվականի օգոստոսի 14-ին կազմում է 1900.66մ, ինչը 21 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900.45մ-ից։
-
14 օգոստոս 2024 Մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակը Երևան քաղաքում Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) օգոստոսի 8-12-ին, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում՝ օգոստոսի 10-ին և 11-ին, Արաբկիր վարչական շրջանում՝ օգոստոսի 11-ին:
-
13 օգոստոս 2024 Երկարաձգել է «Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծին կարծիքներ ներկայացնելու ժամկետը Հասարակական կազմակերպությունների առաջարկին ընդառաջ գնալով Շրջակա միջավայրի նախարարությունը երկարաձգել է «Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծին կարծիքներ ներկայացնելու ժամկետը։ Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/7464/about