ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.04.2025
Գործարկվել է «ARMHYDROMET» հավելվածը

Գործարկվել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «ARMHYDROMET» հավելվածը:
Հավելվածն  ապահովում է եղանակային պայմանների, օդի որակի վերաբերյալ հուսալի ու իրական ժամանակին մոտ տեղեկատվություն։
«ARMHYDROMET» հավելվածի միջոցով իրականացվում է՝

  • Իրական ժամանակում և ճշգրիտ եղանակային տեղեկատվության, կանխատեսումների տրամադրում,
  • Մթնոլորտային օդի որակի վերաբերյալ վերջին հասանելի տեղեկատվության տրամադրում,
  • Վտանգավոր երևույթների վերաբերյալ ծանուցումների ուղարկում։

Առկա է նորությունների բաժին, որտեղից կարելի է տեղեկություն ստանալ եղանակային իրադարձությունների, բնական աղետների,  շրջակա միջավայրի մոնիթորինգի, միջազգային լուրերի կամ այլ կարևոր իրադարձությունների մասին։
Հավելվածը հասանելի է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար։