Նորություններ
-
21 օգոստոս 2024 Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2024-2025 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։
-
20 օգոստոս 2024 Էկոպարեկային ծառայության կողմից շարունակվում են կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից շարունակվում են ձեռնարկվել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ:
-
19 օգոստոս 2024 Իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 231 դեպք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 231 դեպք:
-
19 օգոստոս 2024 Առաջիկայում նախատեսվում է ազնվացեղ եղջերուների երկրորդ խմբի բացթողումը դեպի բնություն Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան գրասենյակի տնօրեն Լևոն Աղասյանին, «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի Պահպանվող տարածքների և կենսաբազմազանության բաղադրիչի ղեկավար Կարեն Մանվելյանին և «Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի» ղեկավար Մհեր Սադոյանին։
-
16 օգոստոս 2024 Հուլիսն ամենախոնավն էր վերջին 57 տարիների դիտարկումների պատմության մեջ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի իրականցված դիտարկումների համաձայն՝ այս տարվա հուլիս ամսին դիտված տեղումների քանակն ավելի քան 190%-ով գերազանցեց տվյալ ամսվա նորման։