Նորություններ
-
5 փետրվար 2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցում է «Կլիմայական գործողությունների և տնտեսական մրցունակության ինտեգրումը Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրներում» խորագրով միջոցառմանը
Հանդիպումը միտված է նպաստելու Եվրասիական երկրների և ՏՀԶԿ-ի (OECD) միջև գործընկերության ամրապնդմանը։ Այն նաև նպատակ ունի նպաստել գործընկերների միջև փոխանակմանը տարածաշրջանի տնտեսական զարգացման հավակնությունները կլիմայական և բնապահպանական նպատակների հետ համապատասխանեցնելու համար:
-
4 փետրվար 2025
Փետրվարի 2-ը խոնավ տարածքների համաշխարհային օրն է
Փետրվարի 2-ը ողջ աշխարհում նշվում է որպես խոնավ տարածքների համաշխարհային օր, որի կարգախոսն է՝ «Պաշտպանենք խոնավ տարածքները մեր ընդհանուր ապագայի համար»։
-
4 փետրվար 2025
Հարցուպատասխան Օրհուսի կոնվենցիայի մասին
-Ինչի՞ մասին է Օրհուսի կոնվենցիան,
- Ինչու՞ է կարևոր Օրհուսի կոնվենցիան,
- Ինչո՞վ է տարբերվում Օրհուսի կոնվենցիան բնապահպանական մյուս կոնվենցիաներից
-
4 փետրվար 2025
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի սկզբի համեմատ բարձր է մնում 21 սմ-ով
2025 թվականի փետրվարի սկզբին Սևանա լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 36 սանտիմետր բարձրության վրա, ինչը 21 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա փետրվարի սկզբին գրանցված 1900 մետր 15 սանտիմետր նիշից։
-
3 փետրվար 2025
Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից 2024-ին իրականացված աշխատանքները
Ներկայացնում ենք Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից 2024-ին իրականացված աշխատանքները: