12.05.2025
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
2025 թ. մայիսի 10-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը հասել է 1900,62 մետրի։
Տարվա սկզբից լիճը բարձրացել է 23 սմ-ով:
Ծավալն ավելացել է շուրջ 290 միլիոն խորանարդ մետրով:
Մակերեսը մեծացել է 2,18 քառակուսի կիլոմետրով:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ