Նորություններ
-
16 սեպտեմբեր 2024 Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Լոռու մարզային վարչության աշխատակիցների կողմից շարունակվում են իրականացվել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ Հերթական կանխարգելիչ-ստուգիչ միջոցառման ընթացքում մարզային վարչության Ստեփանավանի և Տաշիրի տեղամասի ծառայողների կողմից սույն թվականի սեպտեմբերի 15-ին Գյուլագարակ համայնքի Հոբարձի բնակավայրի տներից մեկի հարակից հատվածում հայտնաբերվել է առանց համապատասխան փասթաթղթերի դասավորված մոտ 4 խմ բոխի և սոճի տեսակի վառելափայտ:
-
16 սեպտեմբեր 2024 Բնության հատուկ պահպանվող տարածքների օրը «Ջրվեժ» անտառպարկում Սեպտեմբերի 13-ը բնության հատուկ պահպանվող տարածքների օրն է, որը, այլ միջոցառումների թվում, նշանավորվել է նաև Շրջակա միջավայրի նախարարության և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի համատեղ կազմակերպած յուրահատուկ դաս-միջոցառմամբ։
-
13 սեպտեմբեր 2024 Կայացել է «ԷԿՈսերվ» բնապահպանական ծրագրի համակարգող խորհրդի հանդիպումը Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության Տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Պելցը, «ԷԿՈսերվ» ծրագրի թիմի ղեկավար Ալլա Բերբերյանը և ներկայացուցիչներ շահագրգիռ գերատեսչություններից։
-
13 սեպտեմբեր 2024 Բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշանավորվեց Կովկասյան ազնվացեղ եղջերուների բնություն բացթողմամբ 2021 թվականից Կառավարության որոշմամբ սեպտեմբերի 13-ը Հայաստանում նշվում է որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր: Օրվա խորհրդի համատեքստում բնություն բաց թողնվեց «Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը (10 առանձնյակ):
-
12 սեպտեմբեր 2024 ՇՄՆ էկոպարեկային ծառայության աշխատակիցները մասնակցել են «Արձագանք բոլոր վտանգներին» խորագրով վերապատրաստման դասընթացին ԱՄՆ Անտառային ծառայության միջազգային ծրագրերի (USFS/IP) Հայաստանի և Եվրասիայի կարողությունների զարգացման և անտառային հրդեհների, արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրի շրջանակում սույն թվականի սեպտեմբերի 9-13-ը կազմակերպված «Արձագանք բոլոր վտանգներին» խորագրով վերապատրաստման դասընթացին մասնակցել են նաև շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության աշխատակիցները։