Նորություններ
-
27 փետրվար 2025
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գիորգի Շարվաշիձեին
Ողջունելով դեսպանին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարն անդրադարձել է Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական և գործընկերային հարաբերություններին, մասնավորապես ՝ վերջերս Երևանում տեղի ունեցած տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստին, որի ընթացքում առիթ է ունեցել հանդիպել հարևան երկրի իր գործընկերոջը և քննարկել երկու երկրների միջև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։
-
27 փետրվար 2025
Մթնոլորտային օդի որակի բարելավմանն ուղղված քննարկում Երևանի Օրհուս կենտրոնում
Օրհուս կենտրոնի աշխատանքները համակարգող խորհրդի կողմից Երևանի Օրհուս կենտրոնում անցկացվել է «Երևան քաղաքի մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնախնդիրները. պատասխանատու կառույցների դերը» թեմայով կլոր-սեղան։
-
26 փետրվար 2025
Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 19-25-ը
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան`
- Կենտրոն վարչական շրջանում՝ փետրվարի 20-ին,
- Շենգավիթում՝ փետրվարի 19-ին,
- Նոր Նորքում՝ չի գերազանցել,
- Արաբկիրում՝ չի գերազանցել։
-
25 փետրվար 2025
Կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը կվերանայվեն
Առաջարկվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը: Այս մասին ասել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` փետրվարի 25-ին գումարված ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը:
-
24 փետրվար 2025
Տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայի արդարադատության մատչելիության աշխատանքային խմբի 16-րդ հանդիպումը
Օրհուսի կոնվենցիայի շրջակա միջավայրին առնչվող հարցերում արդարադատության մատչելիության աշխատանքային խմբի 16-րդ հանդիպման օրակարգում քիմիական նյութերի և թափոնների կառավարման, ջրի որակի և աղմուկի աղտոտվածության հետ կապված գործերով արդարադատության մատչելիության հարցերն են եղել: