ՄԱԿ ԵՏՀ Օրհուսի կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) կողմերի 8-րդ նստաշրջանը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 17-19-ը, իսկ Կոնվենցիայի Աղտոտիչների արտանետման և տեղափոխման ռեգիստրի մասին (այսուհետ՝ ԱԱՏՌ) արձանագրության կողմերի 5-րդ նստաշրջանը՝ 2025 թվականի նոյեմբերի 21-ին, Ժնևում:
Նշված նստաշրջաններում տեղի կունենան նաև Կոնվենցիայի և ԱԱՏՌ արձանագրության համապատասխանության կոմիտեների անդամների ընտրությունները:
Կոնվենցիայի շրջանակում 2022 թվականից գործում է ՄԱԿ-ի բնապահպան ակտիվիստների հարցերով հատուկ զեկուցողի ինստիտուտը (https://unece.org/.../aarhus-convention/special-rapporteur) : Այդ ժամանակաշրջանում նախատեսվում է նաև հատուկ զեկուցողի ընտրությունների անցկացումը։
Կոնվենցիայի քարտուղարությունը հայտարարել է թեկնածուների առաջադրման հնարավորության մասին, որին ինչպես Կոնվեցիայի կողմերը, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ներգրավված հասարակական կազմակերպությունները կարող են թեկնածուններ առաջադրել։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանի հետ՝ 011 818 555 (5110) հեռախոսահամարով։
Ընտրությունների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է առցանց՝
https://unece.org/pp/MoP8/ACCC_Election
https://unece.org/pp/MoPP5/CC_Election
https://unece.org/pp/MoP8/ACSR_Election
