ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.07.2025
Հուլիսի 1-ից Սևանա լճում մեկնարկում է լողափնյա հանգստի սեզոնը

Հարգելի քաղաքացինե՛ր,
Տեղեկացնում ենք, որ «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող 5 հանրային լողափերում պաշտոնապես մեկնարկում է լողափնյա սեզոնը։
Հանրային լողափերում մուտքն անվճար է։
Հանրային լողափերում գործում են հետևյալ անվճար ծառայությունները՝

  • խաղահրապարակ
  • հանդերձարաններ
  • շվաքարաններ
  • ցնցուղարաններ
  • Հաշմանդամություն ունեցող անձանց համար յուրաքանչյուր լողափում հասանելի կլինի առնվազն մեկ հատուկ ռեզինե անվասայլակ, որը թույլ կտա շարժվել ինչպես ավազի, այնպես էլ ջրի մակերեսով։

 Լողափերում կգործեն՝

  • ջրափրկարարական ծառայություն
  • բուժկետեր
  • հասարակական կարգի վերահսկողություն, որը կիրականացնեն Էկոպարեկային և Ջրային պարեկային ծառայությունները։

Խնդրում ենք պահպանել մաքրությունը, խնամել շրջակա միջավայրը և չվնասել հանրային գույքը։