Նորություններ
-
11 դեկտեմբեր 2017
Այսուհետ բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններ ներկայացվելու են էլեկտրոնային եղանակով
Այսուհետ բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններ ներկայացվելու են էլեկտրոնային եղանակով
Ս/թ դեկտեմբերի 11-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման համակարգի ներդրում» թեմայով սեմինար:
-
8 դեկտեմբեր 2017
Երկու տարեկան արջը Գյումրիում գտնվող ռեստորանային համալիրից տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի
Երկու տարեկան արջը Գյումրիում գտնվող ռեստորանային համալիրից տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի համագործակցության շրջանակներում, «Ոսկե Բլուր» ՍՊԸ տնօրինության հետ ձեռք բերված եռակողմ համաձայնությամբ ՀՀ Շիրակի մարզում գտնվող ընկերությանը պատկանող ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը դեկտեմբերի 6-ին տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի։
Կենդանաբանական այգու համապատասխան մասնագետները Մաշա անունով 2 տարեկան արջին նախ քնեցրել են, ապա տեղափոխեցին Երևանի կենդանաբանական այգի, որտեղ արջը կմնա մինչ կարանտինային շրջանի ավարտը, ինչից հետո մասնագետները կորոշեն նրա հետագա ճակատագիրը։
-
7 դեկտեմբեր 2017
«Տարիներ շարունակ բնապահպանությունը ստորադասվել է տնտեսական շահին». Արծվիկ Մինասյան
«Տարիներ շարունակ բնապահպանությունը ստորադասվել է տնտեսական շահին». Արծվիկ Մինասյան
-
7 դեկտեմբեր 2017
Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Մեր աշունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը
Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Մեր աշունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը
Ս/թ դեկտեմբերի 01-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Մեր աշունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի հեղինակներն են Վահե Բաղումյանը և Նարե Հախնազարյանը, նրանք ուսանում են Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում:
-
7 դեկտեմբեր 2017
Տեղի է ունեցել բնապահպանական ցուցապաստառների մրցույթի ամփոփիչ միջոցառումը
Տեղի է ունեցել բնապահպանական ցուցապաստառների մրցույթի ամփոփիչ միջոցառումը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանի նկարիչների միության համատեղ կազմակերպած «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» միջոցառման շրջանակներում անցկացվող բնապահպանական ցուցապաստառների /պլակատների/ մրցույթի ամփոփիչ միջոցառումը։