ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.02.2018
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է «Արժույթի միջազգային հիմնադրամի» ֆինանսական հարցերի բաժնի տարածքային խորհրդականի հետ

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը ս.թ. փետրվարի 14-ին հանդիպել է «Արժույթի  միջազգային հիմնադրամի» ֆինանսական հարցերի բաժնի տարածքային խորհրդական Ջոն Զոհրաբի հետ: Հանդիպման ընթացքում Ե.Տերտերյանը խոսել է տեսչական մարմնի գործառույթների, իրավասությունների և իրականացրած աշխատանքների մասին: Քննարկվել են մի շարք հարցեր բնապահպանության ոլորտում առկա ֆինանսական ռիսկերի գնահատման, վերահսկողության իրականացման և տեղեկատվության թափանցիկության վերաբերյալ: Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն հայտնեցին միմյանց` հույս հայտնելով, որ արդյունավետ և կառուցողական երկկողմ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ։