ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.02.2018
Խորհրդին ներկայացվել է 2017 թվականի ընթացքում Տեսչական մարմնի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը

Տեղի է ունեցել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանը։ Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որակի ապահովման վարչության քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրերում փոփոխության և լրացումների, նույն ստորաբաժանման գործունեության 2018 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու, Խորհուրդ ներկայացվող հաշվետվությունների ձևի, բովանդակության և ներկայացման հաճախականություն սահմանելու մասին։ Օրակարգային հարցերը Խորհրդի անդամներն ընդունել են միաձայն։ Նիստի ավարտին ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը Խորհրդին ներկայացրել է 2017 թվականի ընթացքում Տեսչական մարմնի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, որը  բարձր գնահատականի է արժանացել ՀՀ բնապահպանության նախարար (Խորհրդի նախագահ) Արծվիկ Մինասյանի և Խորհրդի անդամների կողմից։