Նորություններ
-
20 դեկտեմբեր 2017
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգում անտառային պետական կոմիտե ստեղծելու մասին
-
19 դեկտեմբեր 2017
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալն ընդունել է Հայաստան ժամանած ՌԴ Վոլոգդայի մարզի պատվիրակության անդամներին
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալն ընդունել է Հայաստան ժամանած ՌԴ Վոլոգդայի մարզի պատվիրակության անդամներին
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն ընդունել է Հայաստան ժամանած ՌԴ Վոլոգդայի մարզի պատվիրակության անդամներին` մարզի անտառային համալիրի ղեկավար Ռոման Մարկովին, «Վոլոգդայի անտառային արդյունաբերողներ» բաժնետիրական ընկերության տնօրեն Ալեքսեյ Ալեքսեևին և վերջիններիս ուղեկցող Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության խորհրդատուներ Ստանիսլավ Պիվենին ու Իգոր Զինովևին:
-
19 դեկտեմբեր 2017
Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.280.150 ՀՀ դրամ
Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.280.150 ՀՀ դրամ
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. դեկտեմբերի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 22 իրավախախտում, 10-ի (որից 1-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 685.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
-
19 դեկտեմբեր 2017
Կառավարությունում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը վերաբերող հարցեր են քննարկվել
Կառավարությունում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը վերաբերող հարցեր են քննարկվել
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Արարատյան դաշտում ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրային ռեսուրսների պահպանության նկատմամբ ուսումնասիրությունների արդյունքներն ու ստորերկրյա ջրային ռեսուրսների վերականգման ուղղված միջոցառումները:
-
18 դեկտեմբեր 2017
2017թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2018թ. հունվարի 15-ն արգելվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի որսը
2017թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2018թ. հունվարի 15-ն արգելվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի որսը
Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «է)» կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1237-Ն որոշման N1 հավելվածի 7-րդ կետի «ա)» ենթակետով և 12-րդ կետի «դ)» ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2017 թվականի դեկտեմբերի 8-ի N2459-191 գրությունը`...