Նորություններ
-
8 օգոստոս 2025
ՀՀ կառավարության հավանության է արժանացել «Անշարժ գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» որոշման նախագիծը
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է գլխավոր դատախազության ներկայացրած հայցերը և վերականգնել է Հայաստանի Հանրապետության իրավունքը Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ. Հովսեփյան փողոցում գտնվող, հեռուստաաշտարակին հարող տարածքում 5 հողամասի նկատմամբ։
-
8 օգոստոս 2025
Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են համագործակցության հնարավորությունները
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի (ՌՎԻ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնի հետ։ Քննարկմանը մասնակցել են նախարարության մասնագետներ և Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը։
-
7 օգոստոս 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովին
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի «Հայկական ազդեցության ընդլայնումն աշխարհում․ երիտասարդության առանցքային դերը» խորագրով պանելային քննարկմանը։
-
6 օգոստոս 2025
Հայաստանի էկոհամակարգերի պահպանության առաջնագծում կանգնած է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունը
Հայաստանի էկոհամակարգերի պահպանության առաջնագծում կանգնած է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունը։
Ծառայության լիազորությունների շրջանակում առանցքային նշանակություն ունի նաև հրդեհների կանխարգելումը և արտակարգ պատահարների արձագանքումը։
Եթե նկատում եք հրդեհի վտանգ՝ անմիջապես ահազանգեք 107 կամ 911
Քո մեկ քայլը կարող է փրկել հարյուրավոր հեկտարներ։
-
5 օգոստոս 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը
Հանդիպման ընթացքում քննարկվել է Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԶԾ-ի երկարամյա՝ ավելի քան երկու տասնամյակ ձգվող համագործակցությունը, ընթացիկ ծրագրերի իրականացումը և առաջիկա նախաձեռնությունները։