Նորություններ
-
27 ապրիլ 2018
Մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է մոտ 16 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
Մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է մոտ 16 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. ապրիլի 16-20-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 33 իրավախախտում, 26-ի (20-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 2.400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
-
27 ապրիլ 2018
Հայաստան ժամանած առաքելությունը կգնահատի ԵԱՀԿ 2004-2017թթ. գործունեությունը՝ Oրհուս կենտրոնների աջակցության ուղղությամբ
Հայաստան ժամանած առաքելությունը կգնահատի ԵԱՀԿ 2004-2017թթ. գործունեությունը՝ Oրհուս կենտրոնների աջակցության ուղղությամբ
Մայիսի 6-12-ը Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ Քարտուղարության ներքին վերահսկողության գրասենյակի ավագ աշխատակից Բիրգեր Հելդտը։
-
27 ապրիլ 2018
Քննարկվել են քիմիական նյութերի օրենսդրության տեսությանը և գերակայություններին վերաբերող հարցեր
Քննարկվել են քիմիական նյութերի օրենսդրության տեսությանը և գերակայություններին վերաբերող հարցեր
ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 27-ին «Հայաստան/ՅՈՒՆԵՊ գործընկերություն՝ Հայաստանում քիմիական նյութերի վերաբերյալ օրենսդրության կատարելագործման և արդյունաբերության ներգրավման» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել քիմիական նյութերի օրենսդրության տեսությանը և գերակայությունների սահմանմանը նվիրված աշխատաժողով:
-
23 ապրիլ 2018 Ծառատնկման աշխատանքներ են տարվել Եռաբլուրում և ՀՀ ԲՆ բնության հատուկ պահպանվող տարածքներում Ծառատնկման աշխատանքներ են տարվել Եռաբլուրում և ՀՀ ԲՆ բնության հատուկ պահպանվող տարածքներում ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտարարել է <<Համահայաստանյան ծառատունկի մեկամսյակ>>, որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերի անտառտնտեսություններում, բնության հատուկ պահպանվող տարածքներում և Եռաբլուրում՝ շուրջ 80 հեկտարի վրա, իրականացվելու են անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ՝ տնկելով 165 հազար տնկանյութ։
-
20 ապրիլ 2018
Ապրիլի 21-ին ծառատունկ-շաբաթօրյակ կիրականացվի ՀՀ ԲՆ բնության հատուկ պահպանվող տարածքներում
Ապրիլի 21-ին ծառատունկ-շաբաթօրյակ կիրականացվի ՀՀ ԲՆ բնության հատուկ պահպանվող տարածքներում
Ապրիլի 21-ին ծառատնկման միջոցառումներ կիրականացվեն ներքոհիշյալ բնության հատուկ պահպանվող տարածքներում և Անտառային պետական կոմիտեի անտառպետություններում․