ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.04.2018
Մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է մոտ 16 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

 ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. ապրիլի 16-20-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 33 իրավախախտում, 26-ի (20-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 2.400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:  Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 15.920.116 ՀՀ դրամ:   Մասնավորապես`  Բուսական աշխարհի պահպանության ոլորտ  Արձանագրվել է իրավախախտման 11 դեպք:  Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 15.920.116 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել  350.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Սյունիք՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (2 բոխի, 1 տանձենի, 1 հացենի) հաշվարկվել է 85.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։  Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (35 բոխի, 6 հաճարենի) հաշվարկվել է  669.000 ՀՀ դրամի և վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (2.53 խմ փայտանյութ)՝ 91.100 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Գեղարքունիք՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով     հաշվարկվել է 52.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝  100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Առանց փորձաքննության ապօրինի շինարարական աշխատանքներ իրականացնելու 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։  Տավուշ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (տարբեր տեսակի 101 ծառ) հաշվարկվել է 14.742.500 ՀՀ դրամի և վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.24 խմ փայտանյութ)՝  280.016  ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝ Լոռի՝ ապօրինի ծառահատման 6 դեպքով նշանակվել է 550.000 ՀՀ դրամի, ապօրինի փայտանյութի տեղափոխման 4 դեպքով՝ 400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Տավուշ՝ ապօրինի ծառահատման 10 դեպքով նշանակվել է 1.000.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք:   Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։  Արմավիր՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։