Ապրիլի 21-ին ծառատնկման միջոցառումներ կիրականացվեն ներքոհիշյալ բնության հատուկ պահպանվող տարածքներում և Անտառային պետական կոմիտեի անտառպետություններում․ - <<Սևան ազգային պարկ>> ՊՈԱԿ-ում 10 հա տարածքի վրա ապրիլի 17-21-ը իրականացվում են 60 հազար հատ սոճենու տնկման աշխատանքներ: Ապրիլի 21-ին ծառատունկը կշարունակվի ժամը 11-ին, Ծովագյուղ համայնքի հարակից տարածքում: - <<Դիլիջան>> ազգային պարկ ՊՈԱԿ-ի <<Դիլիջան>> տեղամասի 3-րդ պահաբաժնում /Թախտա թաղամասին հարակից տարածք/ ժամը 11։00-ին 1 հեկտար տարածքի վրա կտնկվի 1000 տնկի/ Ծառատունկին մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել 091-21-44-22 հեռախոսահամարով/։ - <<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ-ի ենթակա ստորաբաժանումների կողմից ժամը 11։00-ին 0,35 հա տարածքի վրա տնկվելու է 300 տնկի՝ մասնավորապես. Բերդի <<Սորաններ>> դենդրոպարկ 0.1 հա, 100տնկի, Իջևանի դենդրոպարկ 0.05 հա, 50 տնկի, <<Ջրվեժ>> անտառպարկ 0,2 հա, 15տնկի, Ստեփանավանի <<Սոճուտ>> դենդրոպարկ՝ տարածքի մաքրման աշխատանքներ, <<Որդան կարմիր>> արգելավայր՝ տարածքի մաքրման աշխատանքներ, <<էրեբունի>> արգելոց՝ տարածքի մաքրման աշխատանքներ։ <<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ-ի ստորաբաժանումներում ծառատունկին մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել 010-64-82-04 հեռախոսահամարով։ - <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ-ը նախատեսել է <<Շիկահող>> մասնաճյուղում տնկել է 30 հունական ընկուզենու, 30 արևելյան սոսու, 15 հատ բարդու և <<Արևիք>> մասնաճյուղում՝ 50 հատ հունական ընկուզենու տնկիներ: ՀՀ Սյունիքի մարզում ծառատունկին մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել (0285) 2-00-64, (093) 40-18-18։ ՀՀ բնապահպանության նախարարության Անտառային պետական կոմիտեն մինչև մայիս ամիսը 25 հա տարածքի վրա իրականացնելու է պլանային անտառտնկման անտառվերականգնման և խնամքի աշխատանքներ: