Նորություններ
-
28 սեպտեմբեր 2018
Էներգոարդյունավետ պիլոտային նախագծի մասնակցելու հրավեր՝ սառնարանային պահեստներ շահագործողների համար
Էներգոարդյունավետ պիլոտային նախագծի մասնակցելու հրավեր՝ սառնարանային պահեստներ շահագործողների համար
Բնապահպանության նախարարությունը «Սառեցման և օդորակման ոլորտի մասնագետների կատարելագործման տարածաշրջանային կենտրոնի հիմնադրում ՄԱԿ-ի արդյունաբերական ծրագրի շրջանակներում հրավիրում է մասնակցելու ընտրական փուլին այն կազմակերպություններին, որոնք շահագրգռված են իրենց գործող սառնարանային պահեստներում հնամաշ սառնարանային կայանքները նոր և էկոլոգիապես անվտանգ կայանքներով փոխարինմամբ կամ նոր ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող սառնարանային պահեստների կառուցմամբ:
-
28 սեպտեմբեր 2018
Վրաստանի դեսպանի հետ քննարկվել են բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր
Վրաստանի դեսպանի հետ քննարկվել են բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։ Կողմերը քննարկել են բնապահպանության ոլորտում երկու երկրների համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցեր։
-
27 սեպտեմբեր 2018
Արգելվել է 50 մմ-ից պակաս ցանցավանդակի չափ ունեցող պատրաստի ձկնորսական ցանցերի ներմուծումը
Արգելվել է 50 մմ-ից պակաս ցանցավանդակի չափ ունեցող պատրաստի ձկնորսական ցանցերի ներմուծումը
Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ արգելվել է 50 մմ-ից պակաս ցանցավանդակի չափ ունեցող պատրաստի ձկնորսական ուռկանների (ցանցերի) ներմուծումը Հայաստան։
Նախաձեռնությունը նպատակ ունի բացառելու ոչ արդյունագործական մեծության ձկան որսը, ինչը էականանորեն կնպաստի ջրային էկոհամակարգերի պահպանմանը և ձկնային պաշարների բնականոն աճին։
-
27 սեպտեմբեր 2018
Փոփոխությունների արդյունքում պարզեցվել են ապրանքների ներմուծման ընթացակարգերը
Փոփոխությունների արդյունքում պարզեցվել են ապրանքների ներմուծման ընթացակարգերը
Բնապահպանության նախարարության առաջարկով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզեցրել է օզոնային շերտը քայքայող ապրանքների ներմուծման ընթացակարգը։ Փոփոխությունների շնորհիվ այսուհետ մաքսային ծառայողներն օզոնաքայքայիչ նյութերի առկայությունն կճշտեն մաքսակետերում և ներմուծողներին չեն ուղղորդի Բնապահպանության նախարարություն՝ համապատասխան տեղեկանք բերելու համար։
-
26 սեպտեմբեր 2018
Տոնական միջոցառումներ Հայաստանի բնության պետական թանգարանում
Տոնական միջոցառումներ Հայաստանի բնության պետական թանգարանում
Բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի են ունեցել տոնական միջոցառումներ՝ նվիրված անկախության հռչակման 27-ամյակին։ Միջոցառմանը մասնակցել են բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, իրանահայ բարերար Լևոն Ահարոնյանը, այլ հյուրեր։