Նորություններ
-
31 մայիս 2018
Արձագանք
Արձագանք
2018 թվականի մայիսի 30-ի «Haynews.am» լրատվական կայքում հրապարակված «Ահազանգ Տավուշից. Աշոտ Երիցյանը շարունակում է իր անտառակործան գործելաոճը» վերտառությամբ լուրում հնչեցրած ահազանգի հետքերով Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նույն օրը կազմակերպել են ստուգայց հոդվածում նշված տարածքներում, ինչի արդյունքում պարզվել է, որ տվյալ պահին արկղերի արտադրությամբ զբաղվող 3 արտադրամասերում օրինական հիմքերով եղել է մոտ 27մ³ փայտանյութ:
-
31 մայիս 2018
Աշխատանքի առաջարկ
Աշխատանքի առաջարկ
Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը Հարմարվողականության հիմնադրամի կողմից հաստատված «Բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ամբողջական ծրագրային փաստաթղթի մշակման համար նախատեսված դրամաշնորհի շրջանակներում համագործակցության է հրավիրում հետևյալ մասնագետների՝ գյուղատնտես, հիդրոինժեներ, ինժեներ-շինարար, պտղաբույծ և քարտեզագիր:
-
30 մայիս 2018
Գերմանական կազմակերպությունների հետ բնապահպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնվում է
Գերմանական կազմակերպությունների հետ բնապահպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնվում է
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը/ԿԻԿ/ Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քարսթեն Շուլցի գլխավորած պատվիրակությանը։
-
30 մայիս 2018
«Ուրբան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել են կոշտ թափոնների կառավարմանը և ջրախնայողությանն ուղղված ծրագրերը
«Ուրբան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել են կոշտ թափոնների կառավարմանը և ջրախնայողությանն ուղղված ծրագրերը
Բնապահպանության նախարար Էրիկ Գիրգորյանն ընդունել է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադրամի տնօրեն Նունե Ղազախեցյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը քննարկվել են հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի բնապահպանական բաղադրիչներով կատարվող գործողությունները։
-
25 մայիս 2018
Հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հարցեր
Հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հարցեր
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն ընդունել է «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանին և կազմակերպության իրավաբան Էմիլ Միրզոյանին՝ վերջիններիս խնդրանքով։ Հանդիպմանը մասնակցել է նաև Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը։