ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.04.2020
Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում ապրիլի 21-ին և 22-ին արձանագրված անտառխախտման դեպքերը

Անտառային պահաբաժինների ստուգումների արդյունքում «Լալվարի» անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ծառահատման 31 դեպք։  Դրանց վերաբերյալ կազմվել են անտառխախտման արձանագրություններ, որոնք ուղարկվել են ոստիկանության համապատասխան բաժին։