Շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում 2017-2020թթ. ընթացքում իրականացվում են անտառային էկոհամակարգերի վիճակը և փոփոխությունները ցույց տվող ինդիկատոր թռչնատեսակների և թիթեռների մշտադիտարկման ուսումնասիրություններ։ Կից, առցանց դասի ձևով, ներկայացվում են այդ ինդիկատոր տեսակները, նրանց տարբերակիչ հատկանիշները և բնակատեղերի առանձնահատկությունները։ Այս գիտելիքները, դաշտային ուսուցումների ձևով, ներկայացվել են Տավուշի և Լոռու մարզի անտառտնտեսությունների աշխատակիցներին։ Ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/UNDPArmenia :