Նորություններ
-
7 սեպտեմբեր 2020
Բեռնատար էլեկտրամոբիլներ՝ առանց ԱԱՀ-ի
Բեռնատար էլեկտրամոբիլներ՝ առանց ԱԱՀ-ի
Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ. ԱԱՀ-ից ազատել մինչև 5տ զանգված ունեցող բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծումը։
-
4 սեպտեմբեր 2020
ԿԱՆԽՎԵԼ Է ՄԱՆՐԱՁԿԱՆ ԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ. ՍԵՎԱՆ ԱՊ-ի ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՋՈԿԱՏԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԿԱՆԽՎԵԼ Է ՄԱՆՐԱՁԿԱՆ ԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ.
ՍԵՎԱՆ ԱՊ-ի ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՋՈԿԱՏԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ձկնագողերն այս գիշեր փորձել են ցանցի տեղադրման միջոցով գողանալ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից օրերս Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնված շուրջ 280.000 հատ իշխանի գեղարքունի տեսակի մանրաձկան զգալի քանակ՝ Կարճաղբյուր գետում տեղադրված հատուկ ցանցերի միջոցով։
-
4 սեպտեմբեր 2020
ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։
-
4 սեպտեմբեր 2020
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (04.09-09.09.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (04.09-09.09.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ին ատիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավելին
-
3 սեպտեմբեր 2020
Սևանա լճում սիգի արդյունագործական որսի նախագծում կատարված լրացումներ
Սևանա լճում սիգի արդյունագործական որսի նախագծում կատարված լրացումներ
Առաջիկայում կգործարկվի Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը։