21.01.2021
Հարգելի գործընկերներ և օգտատերեր, տեղեկացնում ենք, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության էլեկտրոնային պաշտոնական նոր կայքն արդեն պատրաստ է, գտնվում է վերաբեռնման փուլում և օրեր անց կակտիվացվի։
Հարգելի գործընկերներ և օգտատերեր, տեղեկացնում ենք, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության էլեկտրոնային պաշտոնական նոր կայքն արդեն պատրաստ է, գտնվում է վերաբեռնման փուլում և օրեր անց կակտիվացվի։Նոր պաշտոնական կայքն ունի ավելի ճկուն գործիքակազմ, տեղեկատվություն ստանալու հնարավորություններով ավելի հարմարավետ է և արդյունավետ։ Էլեկտրոնային կառավարման քաղաքականության համատեքստում նաև նախատեսվում է առաջիկայում գերատեսչության գործառույթների շրջանակներում մատուցվող որոշ ծառայություններ իրականացնել նոր պաշտոնական կայքի համապատասխան հարթակի/ների միջոցով։
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության
հասարակայնության հետ կապերի բաժին