Նորություններ
-
24 հուլիս 2020
8 միլիոն եվրո բյուջեով «ՊՏԱԾ-Հ» ծրագրի իրագործումը՝ Սյունիքի մարզում
8 միլիոն եվրո բյուջեով «ՊՏԱԾ-Հ» ծրագրի իրագործումը՝ Սյունիքի մարզում
Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպում է ունեցել մարզպետ Հունան Պողոսյանի հետ։
-
24 հուլիս 2020
Փայտի փոխարեն՝ արևային ջրատաքացուցիչներ
Փայտի փոխարեն՝ արևային ջրատաքացուցիչներ
Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է նաև Շիկահող արգելոցի հարակից մի շարք բնակավայրեր՝ ծանոթանալու Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի միջոցով ձեռք բերված աղբատար ծառայության աշխատանքներին։
-
23 հուլիս 2020
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվաեղանակի կանխատեսում (23-28.07.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվաեղանակի կանխատեսում (23-28.07.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 23-ին, 24-ին շրջանների զգալի մասում, 25-28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-27-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 23-ի երեկոյան,24-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-22մ/վրկ: Հուլիսի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավելին
-
22 հուլիս 2020
Հրազդանի ջրավազանային կառավարման պլանի հանրային խորհրդակցություն
Հրազդանի ջրավազանային կառավարման պլանի հանրային խորհրդակցություն
Հրազդանի ջրավազանի շահառուների հանրային խորհրդակցությունը նախատեսվում է 2020 թ. հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 20-ը: Հաշվի առնելով թագավարակի (COVID 19) պատճառով երկրում ստեղծված իրավիճակը` շահառուների հետ հանրային հանդիպումներ անցկացնելը դարձել է անհնար, և ողջ գործընթացը կկազմակերպվի առցանց (ծրագրի կողմից մշակված հարցաթերթիկների լրացում, էլեկտրոնային և հեռախոսային հաղորդակցում և այլն
-
22 հուլիս 2020
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվաեղանակի կանխատեսում (22-27.07.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվաեղանակի կանխատեսում (22-27.07.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 22-ին, 25-ին, 27-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս- արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ին կնվազի 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 22-ի երեկոյան, 23-24-ին գիշերը և երեկոյան, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-22մ/վրկ: Հուլիսի 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավելին