ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.04.2021
Համագործակցություն լիտվական զարգացման գործընկերության և դեմոկրատիայի խրախուսման ծրագրի (Lithuanian Development Cooperation and Democracy Promotion programme) շրջանակներում

Հայաստանում ապակե և պլաստիկ թափոնների վերամշակման կայուն համակարգի ներդրման երկկողմ ծրագրի իրականացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարության կողմից հաստատման նամակ էր ներկայացվել Լիտվայի բնապահպանական ծրագրերի իրականացման գործակալությանը։
Ծրագիրը հաստատվել է և ապրիի 16-ին տեղի ունեցավ մեկնարկային առցանց հանդիպում՝ ծրագրի հետագա քայլերը քննարկելու նպատակով։
Հանդիպմանը մասնակցում էր Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ.Գրիգորյանը։