Նորություններ
-
3 մայիս 2021
Շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ համատեղ մոնիթորինգային ծրագիր «Դիլիջան» ազգային պարկում
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ համատեղ մոնիթորինգային ծրագիր՝ Սևծովյան ավազանի երկրների համար» ծրագրի համատեղ իրականացման շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկի գիտական բաժնի աշխատակիցների կողմից ազգային պարկի տարածքում պարբերաբար իրականացվում են դիտայցեր...
-
3 մայիս 2021
Այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա
Լճից դուրս է բերվել մանրաձուկ որսալու թվով 20 ապօրինի ցանց և ցանցերում առկա 230 հատ մանրաձուկ։
Ցանցերն առգրավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:
-
30 ապրիլ 2021
Armenpress-ը գրում է.
Արցախում ավելի քան 30 հեկտար տարածքով նոր անտառներ կհիմնվեն
Արցախում նախատեսվում է անտառային ծառատեսակների տնկարանի և 30-35 հեկտար տարածքով նոր անտառների հիմնում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։
-
30 ապրիլ 2021
Մենք կիսում ենք մեր երկրի լավագույն ապագայի տեսլականը. Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է զբոսաշրջության ոլորտի ներդրողներին
Լոռու մարզում հանքարդյունաբերության ոլորտի վերջին զարգացումներից ելնելով՝ զբոսաշրջության ոլորտի մի շարք ներդրողներ հանդիպելու ցանկությամբ էին հանդես եկել՝ քննարկելու հանքարդյունաբերությունից բխող խնդիրները և դրանց հնարավոր ազդեցությունը մարզում իրականացվող ներդրումների վրա։
-
30 ապրիլ 2021
Շրջակա միջավայրի նախարարության «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի 11 դպրոցներ դրամաշնորհ են ստացել
«ՊՏԱԾ-Հ» ծրագրի «Ֆինանսական մասնակցային մոտեցում» բաղադրիչի 3-րդ փուլի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի՝ ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային 4 քաղաքների՝ Կապանի, Քաջարանի, Մեղրիի և Ագարակի դպրոցների համար անցկացվել է ծրագրային մրցույթ։ Դպրոցների կողմից ներկայացված ծրագրերը բնապահպանական թեմաներով էին, իսկ ծրագրերը կյանքի կոչելու, դպրոցականների մոտ բնության հանդեպ սեր սերմանելու ու բնապահպանական դաստիարակչական աշխատանքներ իրականացնելու համար տրվող դրամաշնորհների գումարը կազմել է մինչև 1,500,000 ՀՀ դրամ։