Նորություններ
-
7 ապրիլ 2021 Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում Անտառտնտեսության մասնաճյուղի գրասենյակում նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մասնաճյուղի ղեկավարի և աշխատակիցների հետ։
-
7 ապրիլ 2021 Կայացել է REC Caucasus ծրագրի մեկնարկային հանդիպում-ասուլիսը Կայացավ REC Caucasus` Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ համատեղ մոնիթորինգային ծրագիր` Սևծովյան ավազանի երկրների համար» ծրագրի մեկնարկային հանդիպում-ասուլիսը, որտեղ բացման խոսքով հանդես եկավ ՇՄՆ նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ինչպես նաև «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը:
-
7 ապրիլ 2021 Սիրելի մայրեր, քույրեր, սիրելի հայուհիներ, Շնորհավորում եմ ձեզ գարնանային այս պայծառ տոնի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։ Այս տոնը լավագույն առիթն է վերարժևորելու մեր ազգային արժեհամակարգի հենասյուն հայ մայրերին և մեծարելու հայ կնոջ գեղեցկությունը։
-
6 ապրիլ 2021 Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի ֆինանսավորմամբ Սյունիքի մարզում հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ է բացվել Շիկահող բնակավայրում հրշեջ-փրկարարական հենակետը հիմնվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի ֆինանսավորմամբ՝ ՀՀ Սյունիքի մարզում գրանցված «Խուստուփ» փրկարար ջոկատ ՀԿ-ի կողմից:
-
6 ապրիլ 2021 Մեկնարկում է «ԼԻՆԵ՛ՆՔ ԻՐԱԶԵԿ, ՊԱՀՊԱՆԵ՛ՆՔ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ» կրթական միջոցառումների նոր շարքը Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագրի և «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի հետ համատեղ մեկնարկում է «ԼԻՆԵ՛ՆՔ ԻՐԱԶԵԿ, ՊԱՀՊԱՆԵ՛ՆՔ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ» կրթական միջոցառումների շարքը, որը հնարավորություն կընձեռնի մարզերի և Երևանի դպրոցների աշակերտներին մանրամասն ծանոթանալու օզոնային շերտի քայքայման բնապահապանական խնդրին և իրենց անմիջական դերակատարությունն ունենալ օզոնային շերտի վերականգնման գործում։