ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.10.2021
Կայացավ Սևանա լճի էկոհամակարգի կառավարման քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի նկարագրության ներկայացումը և քննարկումը

Հոկտեմբերի 22-ին «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում կայացավ Սևանա լճի էկոհամակարգի կառավարման քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի նկարագրության ներկայացումը և քննարկումը։ 
Քննարկմանը մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածների և Էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ Ազգային ժողովի, Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքների, ինչպես նաև գիտական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։