Նորություններ
-
6 ապրիլ 2021 Ուսումնասիրություն Ազատի ջրամբարի տարածքում Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներն ուսումնասիրել են ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից բարձրաձայնված՝ «Ազատի ջրամբար, ամբողջովին թոռերի մեջ» վերտառությամբ բնապահպանական իրավախախտման վերաբերյալ նյութը Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի հանձնարարականով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու, հանգամանքները պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
-
5 ապրիլ 2021 Նորարարական գաղափարների ընդունման հայտ «Կանաչ վերականգնման» թեման ընդլայնելու և առկա մարտահրավերների հաղթահարման և ճգնաժամի մեղմման համար շրջակա միջավայրի ոլորտում բարենպաստ նորարարական գաղափարներ առաջարկելու նպատակով իրականացվում է «Greenovation» մրցույթը, որի արդյունքում մասնակից տարբեր կառույցներ՝ կրթական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, անհատներ և այլն կառաջարկեն տարբեր մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ստեղծագործ լուծումներ: Հայաստանում մրցույթի համար առաջարկվում են հետևյալ հիմնական թեմաները.
-
5 ապրիլ 2021 ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց՝ նոր ու հզոր կարողություններով օժտված Մեր երկրում Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման՝ ՇՄԱԳ փորձագիտական ինստիտուտը վերանայելու, ինստիտուցիոնալ առումով վերաձևավորելու և փորձագիտական գործընթացը հիմնովին փոխելու անհրաժեշտություն կա։Սա շրջակա միջավայրի նախարարության առջև ծառացած մտահոգիչ և առաջնային լուծում պահանջող խնդիրներից է, որին պետք է հանգուցալուծում տալ 2021 թվականի ընթացքում։
-
2 ապրիլ 2021 Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Մազմանյանն աշխատանքային այցով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում էր Նախարարի տեղկալը խորհրդակցություն է անցկացրել ազգային պարկի աշխատակազմի հետ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև Շրջակա միջավարի նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լ. Գալստյանը և ֆոնդերի հաշվառման և պահպանության բաժնի պետ Լ. Ղազարյանը:
-
2 ապրիլ 2021 Ապրիլի 1-ին նշվեց Թռչունների միջազգային օրը Ապրիլի 1-ին աշխարհում որպես էկոլոգիական տոն նշվում է Թռչունների միջազգային օրը: Նպատակը թռչունների բազմազանության ու թվաքանակի պահպանումն է: