Նորություններ
-
8 հուլիս 2021 Կստեղծվի Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու և ՀՀ վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N 955-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել.
-
6 հուլիս 2021 Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն ընդգրկվել է միջգերատեսչական հանձնաժողովի կազմում Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 2-ին որոշում է ստորագրել, որի համաձայն միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել։
-
2 հուլիս 2021 Շնորհակալագիր և խորհրդանշական հուշանվեր՝ երկարամյա բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի համար Այսօր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալագիր և խորհրդանշական հուշանվեր է հանձնել ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր կլիմայագետ Համլետ Մելքոնյանին՝ երախտագիտություն հայտնելով երկար տարիների բարեխիղճ աշխատանքի և նվիրման, հիդրոօդերևութաբանության և կլիմայագիտության բնագավառում գիտակիրառական գործունեության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար։
-
2 հուլիս 2021 6-ամսյա կտրվածքով կարգելափակվի այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք Հաշվի առնելով Սևանա լճի մակարդակի բարձրացման, ինչպես նաև համավարակով պայամանավորված Նորաշենի արգելոցի և Նորաշենի արգելավայրի տարածք մարդկանց հոսքը սահմանափակելու արդյունքում...
-
2 հուլիս 2021 «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում կսահմանվի հսկողության խստագույն ռեժիմ Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ զբոսաշրջիկների և քաղաքացիների այցելությունները հնարավորինս անվտանգ և համակարգված իրականացնելու և տարածքների վրա այցելությունների վնասակար ազդեցությունները նվազեցնելու նպատակով...